Լրահոս
Մամուլի տեսություն
09:37
21.11.25
78

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

ՔՊ-ում սկսել են կամաց կամաց իրար ուտել:

«Հրապարակ»

Սահմանային «ամրոցների» շինաշխատանքները հիմնականում այլազգիներն են իրականացնում՝ հնդիկներ, Եգիպտոսի քաղաքացիներ, իրանցիներ, եւ բնական է, որ բոլորի ինքնությունն ԱԱԾ-ն չի ստուգում, ու չկա երաշխիք, որ, դիցուք, դրանցից ոմանք այլ երկրի հատուկ ծառայությունների աշխատակիցներ կամ ինֆորմատորներ չեն, որոնք էժան աշխատուժի անվան տակ գաղտնի ինֆորմացիաներ են փոխանցում մեր հակառակորդներին։

«Հրապարակ»

Փաշինյանը հանդիպելու է քաղծառայողների հետ. այդ հավաքը նախընտրական չհայտարարված քարոզչության շրջանակներում է կազմակերպվում, եւ Փաշինյանը նպատակ ունի տետ ա տետ լվանալ քաղծառայողների գլուխները:

«Հրապարակ»

Իշխանությունը կարեւորում է համայնքում «ավտարիտետների» խնդիրները․ ասվել է, որ նրանց պետք է մոբիլիզացնել, ընդառաջել իրենց հարցերով, որպեսզի ընտրություններին կարողանան հույս դնել նրանց վրա։

«Իրավունք»

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը որոշել է «լաբավոյ» կանգնել ու հրաժարվել հաջորդ ընտրություններում ցուցակում ներգրավվելուց։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան  Հայկա Ալոյանը կքննարկի քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։