Լրահոս
Մամուլի տեսություն
09:48
02.12.25
289

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

ԱՄՆ ՀԱԵ Արեւմտյան թեմի առաջնորդանիստ Սրբոց Ղեւոնդյանց եկեղեցում երեկ կայացած պատարագի ժամանակ, ըստ կարգի, հիշատակվել է Վեհափառ հայրապետի անունը։ 

«Հրապարակ»

Փաշինյանը ՔՊ-ին հրահանգել էր մեկ մարդու պես ներկա լինել Սուրբ Սարգիս եկեղեցում, պատճառաբանություն չի ընդունելու, քանի որ  կիլոմետրեր չպետք է կտրեն անցնեն, սակայն, միեւնույն է` բացակաների թիվը շատ մեծ էր, ինչը զայրացրել է առաջնորդին։

«Փաստ»

Ազգային ուժերի շրջանում կա որոշում՝ հետագայում՝ բոլոր այն դեպքերում, երբ Նիկոլ Փաշինյանը կկազմակերպի իր հակաեկեղեցական հանրահավաք-«պատարագները», ոչ թե «սպոնտան», այլ կազմակերպված ձևով ներկա լինել, խանգարել այդ հակաեկեղեցական, հակազգային, կեղծ արարողությունները, հնչեցնել Վեհափառի անունը:

«Ժողովուրդ»

Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները եւս առաջադրվել են ՔՊ 2026 թ-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակում: 

«Հրապարակ»

Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության առաջ է կանգնել, ուղիներ է որոնում՝ ինչպես անել, որ ե՛ւ չշրջանցի օրենքի պահանջը, ե՛ւ ձեւավորի իր համար ցանկալի ցուցակ, որ, օրինակ, Լիլիթ Մակունցը կամ Մարիա Կարապետյանն առաջին հորիզոնականներում լինեն, ինչը թիմում բացառում են, եթե համաժողովն ընտրի: 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանի հետ։