Լրահոս
Մամուլի տեսություն
09:30
08.07.22
385

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

«Հրապարակ»
Աննա Հակոբյանի՝ Սյունիք այցից առաջ լցրել են Տաթև-Աղվանի ճանապարհի փոսերը, Տանձավերի հատվածում ասֆալտ են փռել:

«Ժողովուրդ»
Այսօրվանից ՀՀ պաշտպանության նախարարությունում սկսվելու է լայնածավալ կադրային ջարդ:

«Հրապարակ»
Դեն Բելզիրյանը շորտիկով հանդիպել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:

«Հրապարակ»
Փաշինյանը սկսել է համագործակցել ժամանակին իր հրաժարականը պահանջող ընդդիմադիր առաջնորդի հետ: Պատճառը շատ պարզ է՝ Ծառուկյանը չի աշխատում նրա դեմ:

«Հրապարակ»
Շաբաթ-կիրակի Սյունիքում թեժ է լինելու: Մեղրիում և Կապանում ՔՊ-ն խորհուրդներ է ընտրելու:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիանա Ղահրամանյանը կքննարկի ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի ղեկավար Սուրեն Պարսյանի հետ: