Լրահոս
Հասարակական
21:15
16.07.25
248

Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզում. ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս աշխատակիցը ընկել ու մնացել է ասֆալտ փռող մեքենայի և ասֆալտի կատոկի մեջտեղում

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարմնական վնասվածքներով «Հրազդան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ ժամը 15:15-ի սահմաններում Հրազդան քաղաքի Կաքավաձոր թաղամասում ճանապարհի ասֆալտապատման աշխատանքներ կատարելու ժամանակ հիվանդանոց տեղափոխված Կոտայքի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Ս.-ն, կորցնելով հավասարակշռությունը, վայր է ընկել ասֆալտ փռող մեքենայի վրայից՝ մնալով նշված մեքենայի և դրա ետևից եկող, Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Համբարձում Մ-ի վարած ասֆալտի կատոկի մեջտեղում, ինչի հետևանքով Ն. Ստեփանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր, հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Հրազդանի բաժին, որ տուժածը գիտակցության չգալով մահացել է: Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: