Լրահոս
Հասարակական
22:12
01.11.24
618

Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ13 ավտոճանապարհի 85 կմ հատվածում՝ Քուչակ գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի բնակիչ 37-ամյա Մխիթար Դավթյանի վարած «Զիլ» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 78-ամյա Ռաֆիկ Ներսիսյանի վարած «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդներից Ռ․ Ներսիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։