Լրահոս
Հայաստան
11:19
08.07.22
222

Օդի ջերմաստիճանը կհասնի + 39․․․+ 41 աստիճանի

Img default alt hy

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են՝ Արաբական թերակղզու շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում հուլիսի 8-13-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա այսօրվա համեմատ 5-7 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում հուլիսի 11-13-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի + 39․․․+ 41 աստիճանի։