Լրահոս
Քաղաքական
17:09
13.09.22
135

«Ոչ թե ողբացեք, այլ հպարտացե՛ք». ՔՊ-ն հանկարծակիի չի եկել ադրբեջանական հարձակումից

 

Ռուսաստանի արտգործնախարարությունը վստահեցնում է, որ դաշնության միջնորդությամբ ձեռք է բերվել՝ Մոսկվայի ժամանակով ժամը 9-ին հրադադար հաստատելու պայմանավորվածություն:

Թեև պաշտոնական Երևանը չի հաստատում հրադադարի պայմանավորվածության մասին տեղեկությունը, գիշերային թեժ հրետակոծությունից հետո սահմանամերձ բնակավայրերում այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում տված մեկնաբանությամբ՝ կեսգիշերից հետո չորս ուղղությամբ են սկսել գործողություններն ադրբեջանցիները, հետագայում ավելացել է ևս երեք ուղղություն: