Լրահոս
Տարածաշրջան
23:48
21.02.23
161

Նորից ամեն ինչ սկսվեց. խուճապ է Թուրքիայում ու Սիրիայում նոր երկրաշարժի պատճառով

Թուրքիայի հարավում 2 նոր երկրաշարժ է եղել: Գրանցված 6.4 և 5.8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները ևս երեք մարդու կյանք են խլել, վիրավորվել է 213 մարդ:

Ցնցումները զգացվել են նաև Սիրիայում, կրկին վնասվել է հայաբնակ Քեսաբի Սուրբ Աստվածածին եկեղեցին:

Հիմա անօթևան մնացած հայերին չեն թույլատրում բնակվել եկեղեցու ներսում, քանի որ այն փլուզման շեմին է։ Եկեղեցու հոգևոր տեսուչի խոսքով՝ եթե ևս մեկ ուժեղ ցնցում լինի, կքանդվեն փոքր գմբեթները: