Լրահոս
Քաղաքական
22:00
19.11.24
215

Նոր հրաժարական՝ Փաշինյանի պահանջով և անորոշություն՝ 6-յակի պաշտոնանկությունից հետո

Հայաստանի նախագահը ստորագրել է  ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին աշխատանքից ազատելու հրամանագրերը: Վահագն Խաչատուրյանի հրամանագրում  նշվում է, որ պաշտոնյաները  վարչապետի առաջարկությամբ են ազատվել: 

Քննչական, Հակակոռուպցիոն և Պետական եկամուտների կոմիտեների ղեկավարները պաշտոնանկ են արվել  կառավարության որոշմամբ: Մանդատը վայր է դրել նաև առողջապահության խորհրդարանական հանձաժողովի նախագահ,  ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը: