Լրահոս
Տարածաշրջան
14:51
21.02.23
137

Նոր երկրաշարժեր Թուրքիայում. զոհեր ու վիրավորներ կան

Թուրքիայի հարավում 2 նոր երկրաշարժ է եղել: Գրանցված 6.4 և 5.8 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումները ևս երեք մարդու կյանք են խլել, վիրավորվել է 213 մարդ: Տեղեկությունը հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը:

Գերատեսչությունը հորդորել է բնակիչներին չմոտենալ վնասված շենքերին: Ցնցումները զգացվել են նաև Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Պաղեստինում և Իսրայելում։