Լրահոս
Քաղաքական
22:48
13.09.22
99

Ներկա պահին բոլոր տեղերում հանգիստ վիճակ է. Վարդենիսի քաղաքապետ

 

Սոթքից տեղահանված բնակիչները, որ հիմա Վարդենիսում են, բողոքում են իրենց հանդեպ իշխանության անուշադրությունից: Ասում են, որ պետական որևէ կառույց իրենց օգնություն չի առաջարկել:

Տեղահանվածներից մեկը «Հայլուր»-ի թղթակցին ցույց է տվել իր ավերված տան լուսանկարները:

Տարոն Կոխլիկյանին հաջողվել է զրուցել նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանի հետ: Նա հաստատել է տեղեկությունը, որ միայն Գեղարքունիքում 43 զինծառայող է վիրավորվել, 3 խաղաղ բնակիչ: