Լրահոս
Իրավական
20:10
06.09.22
84

Մտել էր տուն և ննջասենյակից հափշտակել բջջային հեռախոսներ. բացահայտում

Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Ճամբարակի բաժնում մի կին հաղորդում էր տվել, որ գիշերը՝ ժամը 2-ից 2։30-ն ընկած ժամանակահատվածում, երբ քնած են եղել, ինչ-որ մեկը մտել է իրենց առանձնատուն և ննջասենյակից հափշտակել ամուսնու բջջային հեռախոսները։ Կինը նաև հայտնել էր, որ իր արթնանալուն պես տուն մտած տղամարդը փախել էր։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ճամբարակի քրեական հետախույզները համագործակցել են մարզային վարչության ծառայողների հետ: Պարզվել է, որ կողոպուտը կատարել է Ճամբարակում բնակվող 49-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Անձնական խուզարկությամբ հափշտակված բջջային հեռախոսները հայտնաբերվել են։
Տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին։

Կատարվում է նախաքննություն։