Լրահոս
Միջազգային
13:00
04.11.24
127

Մոլդովայի նախագահական ընտրություններում հաղթել է գործող նախագահ Սանդուն

Img default alt hy

Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է երկրի գործող նախագահ Մայա Սանդուն՝ ստանալով ձայների 55,3 %-ը։ Այս մասին գրում է BBC-ն։

Եվրոպամետ Մայա Սանդուի մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոն ստացել է ձայների 44,6%-ը՝ համաձայն քվեաթերթիկների 99,6 %-ի հաշվարկի տվյալների։

Ընտրություններին մասնակցությունը կազմել է 54 %։ Հատկապես ակտիվ քվեարկել են արտերկրում գտնվող մոլդովացիները։ 

«Մոլդովա, այսօր դուք հաղթեցիք, մենք միասին ցույց տվեցինք մեր միասնության, ժողովրդավարության և արժանի ապագայի հանդեպ նվիրվածության ուժը»,- գրել է Սանդուն X-ում՝ շնորհակալություն հայտնելով «ներսի եւ արտերկրի» հայրենակիցներին: