Լրահոս
12:15
22.02.23
109

Միխայելովկա գյուղում այրվում է անասնակեր

Img default alt hy

Փետրվարի 22-ին, ժամը 10։01-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միխայելովկա գյուղում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 5000 հակ պահեստավորած անասնակեր, հարևանությամբ գտնվում է բնակելի տուն և անասնագոմ։