Լրահոս
Արտաքին քաղաքականություն
16:00
17.03.23
79

Միրզոյանն ու Լավրովը Մոսկվայում քննարկելու են Հայաստանում Եվրամիության դիտորդների տեղակայումը

 

Երեք օր հետո Մոսկվայում Հայաստանի ու Ռուսաստանի գլխավոր դիվանագետները հնարավոր է քննարկեն նաև մեր երկրի տարածքում Եվրամիության դիտորդների տեղակայումը: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը: Նա հաստատել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկումը, որ Ռուսաստանը զգայուն է վերաբերվել դիտորդների տեղակայմանը՝ դա ընկալելով իր դեմ արված քայլ: