Լրահոս
Իրավական
12:49
08.07.25
380

ՄԻՊ-ը խստորեն դատապարտում է ԱԺ-ում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը

Img default alt hy

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը խստորեն դատապարտում է հուլիսի 8-ին Ազգային ժողովում պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:

«Խորհրդարանը պետք է ժողովրդավարական քննարկումների հարթակ լինի, այլ ոչ «մարտադաշտ»:

Պատգամավորական էթիկայի հարցերը քննող պատշաճ մեխանիզմների ձևավորումն օրակարգային անհրաժեշտություն է»: