Լրահոս
Սպորտ
23:30
21.02.23
139

Մեսսին Բարսելոնայում հանդիպել է նախկին թիմակիցներին

Img default alt hy

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լիոնել Մեսսին, որը նախօրեին ժամանել էր Իսպանիայի համանուն քաղաք, հանդիպել է իր նախկին թիմակիցների՝ կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի և պաշտպան Ժորդի Ալբայի հետ։

Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ենթակառուցվածքում է եղել 2000-ից 2021 թվականներին։ Կապտանռնագույնների առաջին թիմի կազմում արգենտինացի հարձակվողը 778 խաղում դարձել է 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

1,5 տարի առաջ Մեսսին հեռացավ «Բարսելոնայից», քանի որ ակումբը չկարողացավ նոր պայմանագիր կնքել նրա հետ։ Իսպանական կանոններով՝ նոր պայմանագիրը չի կարող պակաս լինել նախորդի 50%-ից, ուստի ակումբը, որը դեռ ֆինանսական խնդիրներ ունի, չէր կարողացել միջոցներ գտնել նոր պայմանագրի համար։

Աղբյուր  ArmSport.am