Լրահոս
Հասարակական
15:00
21.02.23
111

Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է

Img default alt hy

Փետրվարի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Արմեն Ստեփանյանը Եղվարդ–Աշտարակ ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում իր վարած Mercedes Sprinter մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել է Արարատի մարզի բնակիչ, 41-ամյա Հովսեփ Ա․-ի կողմից ЗИЛ  մակնիշի բեռնատարի կողմից Mercedes-ի  վարորդի համար վթարայի իրավիճակ ստեղծելը։ ЗИЛ-ի վարորդը դեպքի վայրից չի հեռացել։ Վթարի փաստով՝ Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակում նյութեր են նախապատրաստվում։