Լրահոս
Հասարակական
11:47
08.07.22
833

Հենց Նիկոլը մեր գյուղը հանձնի, սաղիս ամենաքիչը Իջևանում տուն են տալու. Բաբայանը միջադեպ է պատմել

Img default alt hy

Խորհրդարանական վերջին ընտրությունների քարոզարշավի ընթացքում ընկերներիս հետ այցելեցինք Տավուշի մարզի Ազատամուտ համայնք: Այդ համայնքը, ըստ այդ ժամանակ ստացված տեղեկությունների, իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին: Այս մասին գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Մեր գալու մասին նախապես հասցրել էր իմանալ Ազատամուտի նորանշանակ համայնքապետը և հասցրել էր մի լավ նախապատրաստվել մեր այցին: Մասնավորապես մեր առաջին կանգառի վայրում հավաքել էր շուրջ 10 քաղաքացու, որոնք պետք է մեզ ասեին, որ ամբողջ համայնքը Նիկոլի հետ է: Ազնիվ լինելու համար պետք է խոստովանեմ, որ համայնքապետին, որին ես գյուղապետ ասեցի ու ինքը խիստ վիրավորվեց դրանից, հաջողվեց մեր տրամադրությունը փչացնել: Բայց, այնուամենայնիվ, մենք հասցրեցինք բնակիչների հետ շփվել:

Այդ ընթացքում մոտ 70 տարեկան մի մարդ մոտեցավ ինձ ու ասաց.

«Տղա՛ ջան, հլը ասա տեսնեմ էս մեր գյուղն էլ են տալո՞ւ»:

Մի պահ քարացա: Չգիտեի՝ ինչպես տանտիրոջն ասեմ, որ իր տունը, ամենայն հավանականությամբ, իշխանությունը թշնամուն է նվիրելու: Մեջս ուժ գտա և ասացի՝

«Հայրի՛կ ջան, ըստ բավականին լուրջ տեղեկությունների, մտավախություն ունենք, որ, այո՛, եթե թողնենք, ձեր համայնքն էլ կհանձնեն թշնամուն»:

Այդ մարդը շատ թեթև ասաց՝ «է,՜ տղա՛ ջան, դե ասա դուք ստեղ ընտրվելու շանս հեչ չունեք»:

Զարմացած հարցրեցի, թե ինչո՞ւ:

«Որովհետև, տղա՛ ջան, էս մեր թազա ջահել գյուղապետը սաղ գյուղին համոզել ա, որ հենց Նիկոլը մեր գյուղը հանձնի՝ սաղիս ամենաքիչը Իջևանում տուն են տալու», - ասաց հայրիկը, քթի տակ հայհոյեց, կախեց գլուխն ու հեռացավ:

Ընտրությունների արդյունքներով գրեթե բոլոր սահմանամերձ համայնքներում Նիկոլ Փաշինյանը ստացավ 60 տոկոսից ավելի քվե:

Հ.Գ. Երեկ ժամը 16։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաև դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է քաղաքացիական ավտոմեքենա։

Հ.Գ.2. Վայոց Ձորի մարզ, գյուղ Ելփին
21.06.2021թ.

ՔՊ - 383
«Հայաստան» դաշինք - 57
«Պատիվ ունեմ» դաշինք - 10»: