Լրահոս
Քաղաքական
18:35
13.09.22
133

Մեկ ժամ առաջ խախտեցին հրադադարը, հրետակոծությունը վերսկսվել է Սոթքի, Կութի, Նորաբակի ուղղությամբ. Վարդենիսի ավագանու անդամ. News.am

Img default alt hy

«Հրադադարը» տևել է մոտ մեկուկես ժամ, որից հետո հրետակոծությունը վերսկսվել է Սոթքի, Կութի, Նորաբակի ուղղությամբ. այս համայնքները կրկին հրետանային միջոցներով թիրախավորվել են, News.am-ի հետ զրույցում ասել է Վարդենիսի ավագանու «Միասնական Վարդենիս» խմբակցության ղեկավար Դավիթ Շահնազարյանը։

«Մեկ ժամ առաջ խախտեցին հրադադարը, եթե, իհարկե, կարելի է հրադադար անվանել։ Բնակիչներ կան, որոնք պատսպարվել են, բայց հիմնականում տարհանվել են։

Կութ գյուղի եզրին գտնվող մեկ տուն է վնասվել, բարեբախտաբար, տանը մարդ չի եղել։

Նորաբակում վնասված տներ չկան, իսկ Սոթքի վերաբերյալ դժվար է գնահատական տալ, որովհետեւ այս պահին թիրախային հրետակոծություն է տեղի ունենում, իսկ այդ ժամուկեսն էլ, որ կիսահրադադարային վիճակ էր, հնարավոր չի եղել վնասի չափը գնահատել, բնականաբար, ամենաշատ վնասները հենց Սոթքում են եղել»,– ասել է Վարդենիսի ավագանու անդամը։