Լրահոս
Քաղաքական
19:29
16.07.25
188

Մեղրին տրվում է վարձով. պրիմիտիվ շուստրիություն՝ բարդ բառերով

Արդյո՞ք ամերիկյան ընկերության վերահսկողությանը կհանձնվի Սյունիքի ճանապարհը: Վերլուծաբանները հայկական ու ամերիկյան կողմի հայտարարություններից ենթադրում են, որ Միացյալ Նահանգները չի ուզում երաշխավորել այդ ճանապարհի անվտանգությունը: Ինչպես հայտնել ենք՝ պետքարտուղարությունը չէր մեկնաբանել՝ արդյո՞ք Երևանին ու Բաքվին առաջարկել է որևէ մասնավոր լոգիստիկ ընկերության հանձնել ճանապարհի կառավարումը: Ռուսական վերահսկողությունը առհասարակ բացառում են քաղաքագետները՝ հիշեցնելով, որ պաշտոնական Երևանը չի ուզում այնտեղ տեսնել ռուս սահմանապահներին: