Լրահոս
Միջազգային
13:55
21.03.23
76

ՄԱԿ-ը Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների նոր թիվ է հրապարակել

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը թարմացրել է ուկրաինական պատերազմի զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում: ՄԱԿ-ի տվյալով՝ վերջին ավելի քան մեկ տարում Ուկրաինայում զոհվել է 8317 խաղաղ բնակիչ, մոտ 14 հազար մարդ վիրավորվել է: Հաղորդագրությունում նշված է, որ զոհերի թիվն իրականում ավելի մեծ է: Ինտենսիվ մարտեր են որոշ շրջաններում, իսկ դա խանգարում է թիվը ճշգրտելուն: