Լրահոս
Աշխարհ
10:42
08.07.22
275

Մահափորձ՝ Ճապոնիայի նախկին վարչապետի դեմ. նրա վիճակը գնահատվում է ծանր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեն այսօր՝ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում ելույթ ունենալիս, հարձակման է ենթարկվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ճապոնիայի հանրային հեռարձակողը՝ NHK-ն փոխանցել է, որ նախնական տվյալներով ինքնաշեն ատրճանակով կրակել է նրան թիկունքից:

Հնչել է երկու կրակոց: Ոստիկանությունը հայտնել է, որ հարձակման մեջ կասկածվող 41-ամյա տղամարդը ձերբակալված է: Kyodo գործակալությունը հրապարակել է լուսանկար, որտեղ երևում է Ճապոնիայի նախկին վարչապետը հատակին՝ պառկած վիճակում, իսկ վերնաշապիկի վրա արյան հետքեր են:

Լուսանկարում նաև պատկերված է, թե ինչպես են նրա շուրջը հավաքվել մարդիկ, իսկ նրանցից մեկը սրտի մերսում է իրականացնում: TBS-ն հայտնում է, որ ատրճանակից ստացված կրակոցները դիպչել են Աբեի կրծքավանդակի ձախ հատվածին ու ամենայն հավանականությամբ նաև պարանոցին:

Աբեի առողջական վիճակի մասին նոր մանրամասներ չեն հաղորդվում: Nihon TV հեռուստաալիքը հայտնել է, որ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի դեմ մահափորձ կատարած տղամարդն ավելի վաղ ծառայել Է երկրի ծովային ինքնապաշտպանության ուժերում: