Լրահոս
Միջազգային
17:09
16.07.25
131

Մահացու բախումներ՝ Սիրիայում. Իսրայելը միջամտում է դրուզների ու բեդվինների կատաղի մարտերին

Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի պաշտպանության նախարարությանը՝ սպառնալով սաստկացնել հարձակումները, եթե Դամասկոսը դուրս չբերի կառավարական ուժերը երկրի հարավից, որտեղ վերջին օրերին բեդվինների ու դրուզների միջև արյունալի բախումներ են: Իրավիճակը հանդարտեցնելու համար է Սիրիայի նոր կառավարությունը զորք ուղարկել այնտեղ: