Լրահոս
Հայաստան
11:26
08.07.25
330

Լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել. Ղազինյան` ՀԷՑ-ում խուզարկությունների մասին

Img default alt hy

Առավոտյան 08:00-08:15 տեղեկացրեցին, որ ոստիկաությունը և Քննչական կոմիտեն գործողություններ պետք է իրականացնեն ՀԷՑ-ում։ Ներկայացվել են դատարանի որոշումները, հիմա քննչական գործողություններ են իրականացվում: Այս մասին լրագրողներին ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Շատ լուրջ խնդիրներ կառաջանան, եթե այսօր չկարողանանք աշխատել։ Հուսով ենք, արագ կավարտեն, մենք կանցնենք մեր բնականոն աշխատանքին»,- ասաց Ղազինյանը։

Նա հայտնեց, որ ՀԷՑ-ի այլ մասնաճյուղերում խուզարկություններ չեն իրականացվում։