Լրահոս
Միջազգային
23:20
21.02.23
114

Լուկաշենկոյի զգուշացումը. Բելառուսը զորք ու զենք է կուտակել Լիտվայի հետ սահմանի մոտ

Բելառուսը ռազմական տեխնիկա է կուտակում Լիտվայի հետ սահմանին: Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ տեխնիկայի տեղափոխումը սահմանի այդ հատված արվում է զորքերի վերապատրաստման շրջանակներում։ Որոշվել է Լիտվայի հետ սահման ուղարկել 120-րդ բրիգադի զինվորականներին։

Բելառուսի դիտորդական խումբը հայտնում է, որ այս գիշեր միանգամից մի քանի ավտոշարասյուն է մեկնել Բելառուս-Լիտվա սահման: