Լրահոս
Հասարակական
14:30
03.07.22
323

«Լիա Կերամիքս»-ի դիմաց բախվել են Toyota Land Cruiser Prado-ն ու 07-ը. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում՝ «Լիա Կերամիքս» խանութ-սրահի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado և ВАЗ 2107 մակնիշի  ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Միքայելյան» բժշկական կենտրոն: 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը: