Լրահոս
Արտաքին քաղաքականություն
20:47
16.03.23
75

ԼՂ-ի հանդեպ պատասխանատվությունը 3-րդ երկրների վրա թողնելու փորձերը Մոսկվան թողնում է Հայաստանի խղճին

Հայաստանը փորձում է Լեռնային Ղարաբաղի ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա: Այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետի հայտարարությունը, թե Ռուսաստանի Դաշնությունն է Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը։

Նրա խոքով՝ Ռուսաստանի բոլոր պարտավորությունները ամրագրված են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ և բավական է նայել այդ փաստաթուղթն ու հասկանալ, թե ի՞նչ պարտավորություններ կան, ինչպիսիք՝ ոչ: