Լրահոս
Հայաստան
10:30
08.07.22
306

Lexus-ը բախվել է կայանված Toyota-ին և Mercedes -ին

Img default alt hy

Ճամապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչ  Արմեն Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 2-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած  խոշոր ավտովթարի փաստով: 

Այդ օրը՝ ժամը 14:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Դավիթ Խաչատրյանը իր վարած Lexus RX մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կապան քաղաքի բնակիչներ 35-ամյա Դավիթ Դավթյանին պատկանող, կայանված Toyota մակնիշի և 40- ամյա Գագիկ Մանուչարյանին պատկանող, կայանված Mercedes մակնիշի  ավտոմեքենաներին: 

Ըստ նախնական տեղելությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: