Լրահոս
Արտաքին քաղաքականություն
13:31
08.07.22
234

Լավրովը և Չավուշօղլուն քննարկել են ուկրաինական նավահանգիստներից հացահատիկի արտահանման հարցը

Img default alt hy

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար  Սերգեյ Լավրովը ուկրաինական հացահատիկի արտահանման մեխանիզմի հարցով հեռախոսազրույց են անցկացրել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բանակցություններ ենք վարել Սերգեյ Լավրովի հետ, քննարկել ենք քայլեր, որոնք կարող են ձեռնարկվել ՄԱԿ-ի առաջարկած մեխանիզմի շրջանակներում: Մենք մշտական կապ ենք պահպանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ այդ թեմայով, երեկ ես նաև հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի արտգործնախարարի հետ»,- ասել է Չավուշօղլուն: