Լրահոս
Արտաքին քաղաքականություն
23:30
17.03.23
148

Լավրովին համոզելու է գնում Միրզոյանը. ԵՄ դիտորդները հանուն Հայաստանի են, ոչ թե ընդդեմ Ռուսաստանի

Հայաստանի իշխանությունը եվրադիտորդներին Հայաստան բերելուց հետո Իրանին ու Ռուսաստանին համոզում է, որ եվրոպացիները չեն եկել տարածաշրջան որևէ մեկի դերը նվազեցնելու համար: Սա ենք հասկանում Հայաստանի փոխարտգործնախարարի՝ խորհրդարանում արած հայտարարություններից: 

Պարույր Հովհաննիսյանի կարծիքով՝ Իրանն արդեն հասկացել է, որ եվրոպացի դիտորդների՝ Հայաստանում լինելը վտանգավոր չէ, իսկ Ռուսաստանի արտգործնախարարի հետ այդ թեմայով հնարավոր է զրուցի Հայաստանի արտգործնախարարը Մոսկվայում՝ մարտի 20-ի հանդիպման ժամանակ: