Լրահոս
Արցախ
13:05
21.03.23
121

Լաչինը փակած ադրբեջանցի «բնապահպանների» իրական դեմքը. Արցախի բլոկադայի 100-րդ օրն է

Այսօր Արցախի բլոկադայի 100-րդ օրն է: Իրենց էկոակտիվիստ անվանող, Լաչինի միջանցքը ապօրինի շրջափակած ադրբեջանցիները գիշերը բեմ են հավաքել, կրակ վառել, նշել իրենց նովրուզը: Ամբողջ գիշեր տոնախմբություն են արել, պարել, աղմկել: Նրանցից մեկը տեսախցիկի առաջ սպառնացել է արցախահայերին: Ամերիկացի հայտնի լրագրողներից մեկը Թվիթերում հրապարակել է ադրբեջանցու տեսանյութը՝ կից գրելով՝ «Լաչինը փակած ադրբեջանցի էկոակտիվիստների իրական դեմքը»: