Լրահոս
Հասարակական
15:34
04.11.24
233

ԿԽՄԿ աշխատակիցները հոկտեմբերին տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

Img default alt hy

Բաքվի բանտում գտնվող Արցախի քաղաքական ու ռազմական ղեկավարներին են այցելել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները: 

Կազմակերպության Բաքվի գրասենյակը հայտնել է, որ դեմ առ դեմ հանդիպումներ են կազմակերպվել: Արցախի նախկին ղեկավարները նաև հնարավորություն են ունեցել կապ հաստատել հարազատների հետ:

Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության՝ այցը տեղի է ունեցել հոկտեմբերին: 

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում 23 հայ է գերության մեջ: Արցախի պաշտոնյաներին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ են առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։ Գործերը շուտով կմտնեն դատարան: Մեղադրանքների հաստատման դեպքում՝  նրանց սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։