Լրահոս
Հասարակական
21:22
06.09.22
58

Կրակոցից՝ կրակոց ապրող Սոթքը. «Ջահելները չեն մնա հաստատ, 100 տոկոս սրբվելու են, գնան»

Ադրբեջանական կրակոցների ձայնը գրեթե չի լռում Սոթքում:

Ինչպես գիտեք, թշնամու առաջ բացվող անցակետերից մեկը լինելու է հենց այդ հատվածում:

Բնակիչները լսել են, որ արդեն վագոն-տնակ են դրել սահմանագոտում: Բայց կարծում են՝ անցակետը բացվելուց հետո էլ խոստացված խաղաղության դարաշրջանի դռները փակ կմնան:

Եթե նույնիսկ ադրբեջանցիները դադարեն կրակել, մարդկանց կենցաղային խնդիրները չեն պակասի:

Թշնամու վերահսկողության տակ են մնացել ոսկու հանքի, արոտավայրերի, անգամ խմելու ջրի պաշարների մեծ մասը: