Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:12
08.07.22
149

Կիսիդան հայտարարել Է, որ Ճապոնիան կշարունակի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստությունը

Img default alt hy

Ճապոնիան կշարունակի նախապատրաստությունը խորհրդարանի վերին պալատի ընտրություններին, որոնք նշանակված են հուլիսի 10-ին: Հուլիսի 8-ին այդ մասին լրագրողներին հայնել Է վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ մեկնաբանելով Ճապոնիայի կառավարության նախկին ղեկավար Սինձո Աբեի սպանությունը, տեղեկացնում Է ՏԱՍՍ-ը:

«Ժողովրդավարությունը չի ընկրկի բռնության հանդեպ: Վեղվանից ամբողջ նախընտրական գործունեությունը կշարունակվի»,- նշել Է նա: Կիսիդան ընդգծել Է, որ իր կաբինետին կարգադրել Է անհրաժեշտ ամեն ինչ անել անվտանգ ընտրություններ անցկացնելու համար:

Հուլիսի 8-ին ավելի վաղ Սինձո Աբեի դեմ մահափորձի ֆոնին Ճապոնիայի կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը որոշում Էր ընդունել դադարեցնել ամբող նախընտրական գործունեությունը, ներառյալ թեկնածուների ելույթներն ընտրողների առաջ: