Լրահոս
Հասարակական
17:38
16.07.25
894

Կապանում մետաղյա հաստոցն ընկել է բեռնատարից՝ հայտնվելով երթևեկելի գոտում․ վարորդը հոսպիտալացվել է

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Կապան քաղաքի Գործարանային փողոցում Երևանի բնակիչ Արման Հ․-ի վարած «КамАЗ» մակնիշի կցորդիչով բեռնատարից ընթացքի ժամանակ մետաղյա հաստոցը ընկել է և վնասել նաև մեքենայի խցիկի հատվածը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն։

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։