Լրահոս
Քաղաքական
23:55
09.06.22
289

Իշխան Սաղաթելյանը հայտնել է «Դիմադրություն» շարժման վաղվա օրակարգը

Img default alt hy

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման այսօրվա հանրահավաքն ամփոփելիս խոսել է իրենց վաղվա անելիքների մասին:

«Վաղը առավոտյան՝ ժամը 9:00-ին բոլորին հրավիրում ենք Ֆրանսիայի հարապարակ: Երևանում ՀԱՊԿ-ի կարևոր միջոցառում է տեղի ունենալու և մենք պետք է շարժվենք այդ ուղղությամբ: Այսօրվա հնչեցրած մեր պահանջները վաղը ևս պետք է հնչեցնենք, որովհետև դա շատ կարևոր է: Մենք միասին պայամանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության համար մեր ձայնը պետք է լսելի դարձնենք:

Մենք աշխատանքային քննարկումների մեջ ենք մեր պայքարն ավելի արդիականացնելու և շարժմանը նոր թափ հաղորդելու, ընդլայնելու և այն վերջնական հաղթական ավարտին հասցնելու ուղղությամբ»,- ասել է նա:

Վերջինս նշել է, որ իրենց անելիքների հետ կապված առաջիկայում հանդես կգան մանրամասն ծրագրային դրույթներով: