Լրահոս
Տարածաշրջան
11:05
03.11.24
316

Իրանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել․ կան տուժածներ

Img default alt hy

4,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի հյուսիսում գտնվող Գերմսար քաղաքի մոտ։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։

«Ռիխտերի սանդղակով 4,8 մագնիտուդով երկրաշարժ, որը տեղի է ունեցել 11 կիլոմետր գետնի տակ, ցնցել է Սեմնան նահանգի Գերմսար քաղաքը», - ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ իրանական մեկ այլ գործակալության՝ IRIB-ի, երկրաշարժը զգացվել է Թեհրանում, ինչպես նաև Քերեջ քաղաքում։

Հաղորդվում է 9 տուժածի մասին: Նշվում է, որ բոլոր տուժածները թեթև վնասվածքներ են ստացել։