Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:33
21.02.23
82

Իրանն առաջարկում է ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպել՝ «3+3» ձևաչափով

Թեհրանը Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի, Վրաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին է հայտնել:

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն է այս մասին ասել Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոյին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ: Սա, ըստ էության, 3+3 ձևաչափի գործարկման հերթական փորձն է: