Լրահոս
Հասարակական
16:15
03.07.22
278

Ինքնաբուժությունն ընդհուպ կարող է հանգեցնել մահվան. զգուշացում՝ բժիշկների կողմից

Img default alt hy

«Aysor.am»-ը գրում է.

«Քրոնիկ ցավեր ունեցող անձինք ոչ մի դեպքում չպետք է ինքնաբուժությամբ զբաղվեն՝ լսելով ընկերների խորհուրդները կամ կիրառելով համացանցում կարդացած, հեռուստատեսությամբ ու ռադիոյով լսած միջոցները։ Ինչո՞ւ. որովհետև, ըստ բժիշկների, ինքնաբուժությունը ծայրահեղ վտանգավոր է։

Ինքնաբուժությունն ընդհուպ կարող է հանգեցնել մահվան

Միայն բժիշկները կարող են պարզել ցավի պատճառը և վերացնել այն՝ համապատասխան բուժում նշանակելով։ Առանց հիվանդության պատճառը հասկանալու դեղեր խմելն իր մեջ մեծագույն ռիսկ է պարունակում։ Ինքնաբուժությամբ զբաղվելու և ցավազրկող դեղորայքը չարաշահելու հետևանքով ԱՄՆ-ում տարեկան մոտ 17 հազար մարդ է մահանում, ևս126 հազար մարդ հայտնվում է հիվանդանոցում։

Ինքնաբուժությունը կարող է վնասել առողջ օրգաններին

Շատ ցավազրկողներ, հրաշալի օգնելով ազատվել ցավից, միաժամանակ բազմաթիվ կողմնակի էֆեկտներ ունեն և կարող են վնասել ստամոքսաղիքային համակարգը, երիկամները և այլն։

Բացի այդ՝ ինքնաբուժությունը կարող է բարդացնել առկա հիվանդությունը, ինչպես նաև սքողել լուրջ հիվանդության ի հայտ գալը։

Շատ դեպքերում ինքնաբուժությամբ զբաղվող անձինք չեն էլ կասկածում, որ որոշ պաթոլոգիաների դեպքում մի շարք դեղամիջոցներ պարզապես արգելված են»։