Լրահոս
Քաղաքական
09:40
08.07.22
264

Ինչո՞ւ են հետ կանչում Վրաստանում ՀՀ դեսպանին

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրում է.

«Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանին, որոշ տեղեկություններով, հետ են կանչում։ Նրա փոխարեն կգործուղվի երկարամյա դիվանագետ Աշոտ Սմբատյանը, որը 2015-2021 թթ․ Գերմանիայում ՀՀ դեսպանն էր: Ռ. Սադոյանը, հիշեցնենք՝ Վրաստանում դեսպան նշանակվեց 2017-ին։ Այն ժամանակ նրա նշանակումն աղմուկ բարձրացրեց, քանի որ դիվանագիտական աշխատանքի փորձ չունեցող նախկին պատգամավորին դեսպան ուղարկելը, ասում էին՝ բացատրվում է նրանով, որ նա բիզնեսներ ունի Վրաստանում, որի շնորհիվ ջերմ կապեր է ձևավորել վրաց իշխանությունների հետ: Սակայն, հեղափոխությունից հետո Սադոյանն այն քչերից էր, ով մնաց և 4 տարի պաշտոնավարեց:

Երեկ նա չպատասխանեց մեր զանգերին և հաղորդագրություններին: Մեզ ասացին, որ Սմբատյանի ագրեմանն արդեն ուղարկվել է Վրաստան»։