Լրահոս
Հասարակական
12:00
21.03.23
91

Իմ, որդուս և ինձ հետ փոխկապակցված անձանց անուններից ստեղծվել են տելեգրամյան կեղծ հաշիվներ․ Ռուզաննա Խաչատրյան

Img default alt hy

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Հարգելի հայրենակիցներ,

Սույնով տեղեկացնում եմ, որ իմ, որդուս և ինձ հետ փոխկապակցված անձանց անուններից ստեղծվել են տելեգրամյան կեղծ հաշիվներ, և այսօր լուսադեմին` ժամը 05։30֊ից սկսած, նամակներ են ուղարկվել տարբեր օգտատերերի։ Առերևույթ հանցագործություն կատարած անձը այնուհետև ջնջել է ինֆորմացիան։

Տեղեկացնում եմ, որ ոչ ես և ոչ էլ իմ որդին որևէ տելեգրամյան (հեռախոսային կամ ալիքային) հաշիվ չունենք»։