Լրահոս
Աշխարհ
20:48
13.09.22
87

Հռոմի պապը ժամանել Է Ղազախստան

Img default alt hy

Հռոմի Ֆրանցիսկոս պապը սեպտեմբերի 13-ին ժամանել Է Ղազախստանի մայրաքաղաք՝ մասնակցելու համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների 7-րդ համագումարին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: «Մայրաքաղաքի օդանավակայանում վայրԷջք Է կատարել Հռոմի Ֆրանցիսկոս պապի ինքնաթիռը, որը Ղազախստան Է ժամանել պետական այցով»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

«Բարձրաստիճան հյուրին կհանդիպի պետության ղեկավար Քասըմ Ժոմարտ Տոկաևը»,-նշել են մամուլի ծառայությունում: Նախօրյակին Ղազախստանի ԱԳՆ-ում հայտնել են, որ կաթոլիկ եկեղեցու ղեկավարին նրա ուղևորության ընթացքում կուղեկցի ԶԼՄ-ների ավելի քան 80 ներկայացուցիչ: Սպասվում Է, որ, բացի համագումարին մասնակցելուց, քահանայապետը պատարագ կմատուցի 3 հազար ուխտավորների համար, որոնք Ղազախստանի մայրաքաղաք են ժամանել Կենտրոնական Ասիայի երկրներից և մյուս հարևան պետություններից:

Կազմակերպիչները հայտնել են, որ համաշխարհային և անվանդական կրոնների առաջնորդների համագումարին կմասնակցեն 50 երկրներից ժամանած շուրջ 100 պատվիրակություններ, այդ թվում՝ իսլամի, քրիստոնեության, հրեականության, բուդդիզմի, հնդուիզմի և այլ կրոնների ներկայացուցիչներ: Մասնակիցների թվում Է նաև Գերագույն իմամ ալ Ազհարա Ահմեդ Մոհամեդ Ահմեդ աթ-Թայեբը, Երուսաղեմի պատրիարք Ֆեոֆիլ 3-րդը, Աշկենազի գլխավոր րաբբի Դավիթ Լաուն, Իսրայելի Սեֆարդի գլխավոր րաբբի Իցհակ Իոսիֆը և այլ կրոնական առաջնորդներ, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: