Լրահոս
Միջազգային
12:35
17.07.25
183

Հրդեհ՝ Իրաքի առևտրի կենտրոններից մեկում. զոհեր կան

Img default alt hy

Իրաքի Կութ քաղաքի առևտրի կենտրոններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։ Ինչպես հայտնում է AFP գործակալությունը կա 55 զոհ։ 

Փրկարարները որոնում են անհետ կորածներին։ Վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց. նրանց հստակ թիվը չի նշվում։ 

5 օր առաջ էր բացվել առևտրի կենտրոնը։ Հրդեհը բռնկվել է հուլիսի 16-ի ուշ երեկոյան և այժմ վերահսկողության տակ է վերցվել։

Նահանգապետը հայտնել է, որ առևտրի կենտրոնի ղեկավարի նկատմամբ գործ կհարուցվի։