Լրահոս
Քաղաքական
13:32
02.07.22
91

Հուլիսի 5-ին երթ՝ ի պաշտպանություն Սահմանադրության, հուլիսի 8-ին հանրահավաք է կազմակերպվելու

Հաջորդ շաբաթ Դիմադրության շարժումը երթ ու հանրահավաք է նախատեսում Երևանում: Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ հուլիսի 5-ին՝ Սահմանադրության օրը, շարժումը առավոտյան 11-ին երթ կանի՝ ի պաշտպանություն Հայաստանի Սահմանադրության և պետական խորհրդանիշների։ Իսկ հուլիսի 8-ի երեկոյան Ֆրանսիայի հրապարակում նախատեսվում է հանրահավաք: