Լրահոս
Քաղաքական
20:05
16.07.25
176

Հիսուսը չի, Հիսուսի հարազատն է. Փաշինյանը՝ իր և իրենից հալածվողների մասին

Առնվազն երեք անգամ սաղմոս է արտասանել Նիկոլ Փաշինյանը՝ որպես ապացույց, որ ինքը հավատավոր մարդ է ու չէր կարող եկեղեցու դեմ արշավ սկսել: Ֆեյսբուքյան հայհոյախառն գրառումների շարքը Վեհափառի ու առհասարակ հոգևորականության հասցեին եկեղեցին վերանորոգելու առաքելություն է համարում Հայաստանի վարչապետը՝ նաև ասուլիսի ժամանակ չխուսափելով կոպիտ բառապաշար օգտագործել հոգևորականների մասին խոսելիս: