Լրահոս
Քաղաքական
12:00
28.02.23
74

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը ողջունել է Հայաստանի կողմից Թուրքիայում երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնության տրամադրումը

Img default alt hy

Երեկ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինը հանդիպեց Ազգային ժողովի փոխնախագահ և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ երկխոսությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

Դեսպանը ողջունել է Հայաստանի կողմից Թուրքիայում երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնության տրամադրումը, որն ուղեկցվել է ցամաքային սահմանի բացման պատմական դրվագով և արտաքին գործերի նախարար Միրզոյանի Թուրքիա կատարած այցով։ Դեսպանը ողջունել է հարաբերությունների կարգավորման հարցում առկա առաջընթացը և քաջալերել վստահության ձևավորմանն ուղղված համաձայնեցված քայլերի իրականացումը։