Լրահոս
Աշխարհ
11:00
20.03.23
165

Հետիոտնը 5 անգամ վրաերթի է ենթարկվել

Img default alt hy

Բաշկիրիայում մեքենան վրաերթի է ենթարկել Օրենբուրգի մարզի մի բնակչի, որից հետո նրան վրաերթի են ենթարկել ևս չորս մեքենա, հետիոտնը տեղում մահացել է: «Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ իր Telegram ալիքում հայտնել է շրջանային ճանապարհային ոստիկանության պետ Վլադիմիր Սևաստյանովը։

Նրա խոսքով՝ վթարը տեղի է ունեցել Մելեուզովսկի շրջանում՝ Ուֆա-Օրենբուրգ մայրուղու 213-րդ կիլոմետրում։

«Պարզվել է, որ Կումերտաու քաղաքի 62-ամյա բնակիչը, վարելով Land Rover-ը, վրաերթի է ենթարկել Օրենբուրգի շրջանի 34-ամյա բնակչին։ Դրանից հետո տղամարդը վրաերթի է ենթարկվել ևս չորս ավտոմեքենայի կողմից»,– իր Telegram-ի ալիքում գրել է Սևաստյանովը։

Սկսվել է դատավարություն, որի ընթացքում կպարզվեն միջադեպի պատճառներն ու հանգամանքները, հավելել է Բաշկիրիայի ճանապարհային ոստիկանության պետը։