Լրահոս
Իրավական
09:10
08.07.25
160

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում խուզարկություններ են

Img default alt hy

Իրավապահներն այս պահին խուզարկություն են իրականացնում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գլխավոր գրասենյակում, քիչ առաջ այս մասին «Ազատությանը» հայտնեց փաստաբան Տիգրան Հայրապետյանը։

Թե ինչ գործի շրջանակում է խուզարկությունը, փաստաբանն ասաց՝ հայտնի չէ։ Ըստ նրա՝ դիմակավորված ԱԱԾ աշխատողները թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել շենք։

Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում։ Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է: