Լրահոս
Իրավական
15:42
28.06.22
218

Հայտնի է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներների անունները

Img default alt hy

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է 9 անձի, այդ թվում՝ Լիզա Գրիգորյանի, Կարեն Թումանյանի և Լիպարիտ Մելիքջանյանի թեկնածությունները։

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը, քվեատուփում առկա են եղել 68 քվեաթերթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

-Լիզա Գրիգորյան – կողմ՝ 0,
-Կարեն Թումանյան – կողմ՝ 0,
-Լիպարիտ Մելիքջանյան – կողմ՝ 68։

Դատավորի երկրորդ թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Լուսինե Ավագյանին, Գևորգ Գյոզալյանին, Վահե Ռաֆայելյանին։

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, քվեատուփում առկա են եղել 67 քվեաթերթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

-Լուսինե Ավագյան – կողմ՝ 0,
-Գևորգ Գյոզալյան – կողմ՝ 67,
-Վահե Ռաֆայելյան – կողմ՝ 0։

Դատավորի երրորդ թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Արթուր Դավթյանին, Նաիրա Հովսեփայանին, Աղասի Մկոյանին։

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 67-ը, քվեատուփում առկա են եղել 67 քվեաթերթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ․

-Արթուր Դավթյան – կողմ՝ 67,
-Նաիրա Հովսեփայան – կողմ՝ 0,
-Աղասի Մկոյան – կողմ՝ 0։